Բակո Սահակյանն ընդունել է քանդակագործության միջազգային երրորդ սիմպոզիումի մասնակիցներին

Armenpress 12:10, 29 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին ընդունել է «Խաղաղություն Արցախին» խորագրով «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երրորդ սիմպոզիումի մասնակիցներին:

Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ այս միջազգային միջոցառումն Արցախի կյանքում արդեն դարձել է ավանդական, ինչն իր ուրույն դերակատարությունն ունի Արցախի Հանրապետությունում քանդակագործության եւ մշակույթի զարգացման գործում՝ արվեստի միջոցով նպաստելով ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը եւ նրանց միջեւ մշակութային երկխոսության հաստատմանը:

Հանդիպմանը մասնակցել են մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am