Որպես Եվրոպայի նետաձգության ֆեդերացիայի նախագահ գոհ եմ, որպես իտալական ֆեդերացիայի նախագահ՝ ոչ. Մարիո Սկարցելա

Armenpress 15:20, 28 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի նետաձգության ֆեդերացիայի նախագահ իտալացի Մարիո Սկարցելան «Արմենպրեսի» թղթակցի հետ զրուցում ամփոփեց   Արմավիրի մարզի Արշալույս գյուղում հուլիսի 21-26-ը անցկացված նետաձգության Եվրոպայի առաջնության արդյունքները:

 

-Պարոն Սկարցելա,  ի՞նչ կարող եք ասել` ամփոփելով նետաձգության եվրոպական առաջնությունը:

 

- Ես կարող եմ եւս մեկ անգամ նշել մրցաշարի կազմակերպման բարձր մակարդակը, մասնակից երկրների՝ 39 եւ մարզիկների՝ 300-ից ավելի, ռեկորդային թիվը, եւ մրցաշարում ցույց տված բարձր արդյունքները:

Նետաձգության Եվրոպայի առաջնությունը անցավ հետաքրքիր մրցապայքարում:

Նշեմ, որ Հայաստանի նետաձգության ֆեդերացիան արդեն միջազգային մրցումների անցկացման լավ փորձ Է ձեռք բերել. այդպես Էլ շարունակեք:

 

-Այսինքն` Դուք գո՞հ եք մրցումներից:

 

-Որպես Եվրոպայի նետաձգության ֆեդերացիայի նախագահ գոհ եմ, իսկ որպես Իտալիայի նետաձգության ֆեդերացիայի նախագահ՝ ոչ: Իտալացի մարզիկները անհաջող մասնակցեցին այս առաջնությանը:

 

-Երեւանում շրջելով` Դուք երեւի նկատեցիք բազմաթիվ իտալական անվանումներ:

 

-Այո, Երեւանում շատ են իտալական բրենդ-խանութները: Սա նշանակում Է, որ իտալացիները հետաքրքրվում են Հայաստանով, եւ ակտիվ համագործակցում են Հայաստանի հետ: Ես տեղյակ եմ նաեւ, որ Իտալիան սիրված երկիր Է Հայաստանում, եւ սա նույնպես խոսում Է երկու երկրների միջեւ սերտ կապերի մասին:

Ես ընդհանրապես իմ ծանոթներին խորհուրդ եմ տալիս այցելել Հայաստան. հայ ժողովուրդը շատ հյուրընկալ եւ ջերմ , մեր ժողովրդների միջեւ շատ ընդհանուր բաներ կան: Հայաստանը շատ հետաքրքիր երկրիր Է:

 

- Նետաձգարանում տեղադրված թիրախների մեջտեղում Հին Հռոմի ժամանակաշրջանի Գառնի տաճառի պատկերները:

 

-  Դա շատ խորհրդանշանական եւ գեղեկից Էր ստացվել` կարծես Գառնու տաճարը ինքն Է եկել մարզիկներին հյուր:

 

- Շնորհակալություն զրույցի համար:

 

 Զրուցեց Զավեն Վարդանյանը 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am