ՄԱԿ-ի տվյալներով` Ուկրաինայի հարավում ռազմական գործողությունների հետեւանքով մահացել է 1129 մարդ

Armenpress 13:51, 28 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հարավում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետեւանքով զոհերի թիվն օրեցօր աճում է: Ըստ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի, ռազմական գործողությունների մեկնարկից Ուկրաինայի հարավում զոհվել է 1129 մարդ, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 3500-ը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, զոհերի մեծ մասը մահացել են դիպուկահարների կրակոցից, որոնք հիմնականում կրակահերթեր են բացում խաղաղ բնակչության շրջանում:

«Օրեցօր աճող մարդկային զոհերի թիվը մեծագույն վնաս է քաղաքացիական հասարակության համար եւ այն դիտարկվում է որպես միջազգային մարդասիրական իրավունքի խախտում»,- ասված է ՄԱԿ-ի զեկույցում:

Կազմակերպությունը կոչ է արել հակամարտող կողմերին, որպեսզի նրանք խուսափեն խաղաղ բնակչության շրջանում զոհերից եւ վիրավորներից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am