Լավրովն առաջարկել է ԵԱՀԿ-ին մոնիթորինգ անցկացնել ռուս-ուկրաինական սահմանին

Armenpress 11:53, 28 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղության ծրագիրը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անվանում է նախաձեռնություն, որն առաջին հերթին ուղղված է մոբիլիզացնելու Արեւմուտքից ստացվող աջակցությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հուլիսի 28-ին կայացած ասուլիսի ժամանակ Լավրովը նշել է, որ ռուսական կողմն սպասում է ԵԱՀԿ դիտորդների տեղակայմանն ու դիտարկման իրականացմանը ռուս-ուկրաինական սահմանին:

«Մոտ օրերս ակնկալում ենք, որ ԵԱՀԿ դիտորդները կտեղակայվեն «Դոնեցկ» եւ «Գուկովո» անցակետերում: Երեկ ես ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում խնդրեցի, որպեսզի նա հանձնարարի, որ իրենց աշխատակիցները չխանգարեն ԵԱՀԿ դիտորդներին այդ պայմանավորվածության կիրառմանը»,- ասել է Լավրովը: 

Նա շեշտել է, որ դիտարկման եւ մոնիթորինգի համար ԵԱՀԿ դիտորդները կարող են օգտագործել ցանկացած տեխնիկական սարք, այդ թվում` նաեւ անօդաչու ինքնաթիռներ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am