Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարքին

Armenpress 18:00, 26 Հուլիս, 2014

ԱՆԹԱԼԻԱՍ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հուլիսի 24-ին հանդիպել է Ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարք Իգնատիոս Աֆրամ Բ-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կլիկիայի Հայոց կաթողիկոսարանի տեղեկատվության և հաղորդակցության բաժնից, հոգևոր առաջնորդները քննարկել են Միջին Արևելքի և մասնավորապես Սիրիայի ու Իրաքի քրիստոնյա համայնքների դիմագրաված դժվարությունները, առաջիկա ամիսներին տեղի ունենալիք միջեկեղեցական միջազգային համագումարները, ինչպես նաև Արևելյան Ուղղափառ եկեղեցիների աստվածաբանական երկխոսություններին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա են եղել նաև Մայր Տաճարի լուսարարապետ Փառեն վարդապետ Վարդանյանը և դպրեվանքի տեսուչ, հոգեշնորհ տեր Թորգոմ վարդապետ Տոնոյանը:

Ասորի եկեղեցու կողմից հանդիպմանը մասնակցել են պատրիարքական ընդհանուր փոխանորդը և պատրիարքի գավազանակիրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am