Նշանակվել է Տավուշի մարզպետի նոր տեղակալ

Armenpress 16:10, 26 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Տավուշի մարզպետի տեղակալ է նշանակվել Կարեն Ադամյանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, այդ մասին որոշումը վարչապետ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է հուլիսի 25-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am