Հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Armenpress 10:55, 26 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում հուլիսի 25-26-ը մի շարք հրդեհներ են բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապեսս, Երևանի «Եռաբլուր» հուշահամալիրի մոտակայքում այրվել է 300 քմ, Ծիծեռնակապերդի խճուղում` 1000 քմ, Հրազդանի կիճում` 500 քմ, Դավիթաշեն 4-րդ թաղամասում` 150 քմ,Գայի պողոտայում` 100 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Կարենիս գյուղում` 100 քմ, Արզնի գյուղում` 30 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում` 800 քմ, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում 2000 քմ, Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում` 3500 քմ, Տավուշի մարզի Դովեղ գյուղում` 15 քմ, Բերդավան գյուղում` 2600 քմ, Բերքաբեր գյուղում` 12 հա, Սարիգյուղ գյուղում` 45 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am