Սյունիքի և Գեղարքունիքի 180 բուժաշխատողներ մասնակցել են աղետների բժշկության հրահանգիչի վերապատրաստման դասընթացների

Armenpress 16:05, 24 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունը շարունակում է իրականացնել «Արձագանք. բուժմիավորումներ» ծրագիրը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության (SDCA) ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի 3-րդ փուլի ընթացքում աղետների բժշկության հրահանգիչի վերապատրաստման դասընթացներ են անցել Սյունիքի մարզի 100 և Գեղարքունիքի 80 բուժաշխատողներ:

«Արձագանք. բուժմիավորումներ» ծրագրի երեք փուլերի ընթացքում վերապատրաստված բուժանձնակազմի հետ Տավուշի մարզի ԱԻՆ ՓԾ ՀՓՋ-ների և Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի քաղաքային բուժհաստատությունների վերապատրաստված բուժանձնակազմի հետ անցկացվել է 4 ուսումնավարժանք: Վայոց ձորի Եղեգնաձորի ՀՓՋ-ի և Վայքի, Եղեգնաձորի քաղաքային բուժհաստատությունների վերապատրաստված բուժանձնակազմի հետ անցկացվել է 1 ուսումնավարժանք, Գեղարքունիքի մարզի ԱԻՆ ՓԾ ՀՓՋ-ների և Գյումրիի, Ամասիայի, Աշոցքի, Արթիկի և Մարալիկի քաղաքային բուժհաստատությունների բուժանձնակազմերի հետ`5, Լոռու մարզի ԱԻՆ ՀՓՋ-ների և Ալավերդու, Վանաջորի, Ստեփանավանի և Սպիտակի բուժհաստատությունների բուժանձնակազմերի հետ 4 ուսունական վարժանքներ:

Սյունիքի մարզի ԱԻՆ ՀՓՋ-ների և Կապանի, Մեղրու, Գորիսի և Սիսիանի բուժհաստատությունների բուժանձնակազմերի հետ անցկացվել է 4 ուսումնական վարժանք, իսկ Գեղարքունիքի մարզի ԱԻՆ ՀՓՋ-ների և Ճամբարակի, Սևանի, Գավառի և Մարտունու բուժհաստատությունների բուժանձնակազմերի հետ` 4 ուսումնավարժանք:

Համատեղ ցուցադրական վարժանքներ են իրականացվել ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու ՀՓՋ-ի և Մարտունու բուժհաստատության, ինչպես նաև Դիլիջան քաղաքի ՀՓՋ-ի և բուժհաստատության հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am