Air Algerie ավիաընկերության ինքնաթիռը կործանվել Է Նիգերի մայրաքաղաքի մերձակայքում

Armenpress 15:48, 24 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Air Algerie ավիաընկերության ինքնաթիռը, որը համատեղ թռիչք Էր իրականացնում Swiftair իսպանական ընկերության հետ, կործանվել Է Նիգերի մայրաքաղաքի մերձակայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ան Նահար» ալժիրյան հեռուստաալիքին:

Ենթադրվում Է, որ օդանավի բոլոր 110 ուղեւորները եւ անձնակազմի վեց անդամները զոհվել են:

Ավելի վաղ նշվել Էր, որ ինքնաթիռի հետ կապը խզվել Էր Մալիի օդային տարածությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am