ՀՊՏՀ թիմը ոչ-ոքի է խաղացել վարկանիշային աղյուսակում 2-րդը համարվող պորտուգալական թիմի հետ

Armenpress 20:26, 23 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆուտզալի հավաքական թիմը հուլիսի 23-ին, Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում խաղացել է պորտուգալական Կոիմբրայի համալսարանի թիմի հետ, որը 2-րդն է համաեվրոպական ուսանողական առաջնության վարկանիշային աղյուսակում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայից, խաղն անցել է թեժ պայքարում և ավարտվել ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։ ՀՊՏՀ թիմը վաստակել է մեկ միավոր։

Հուլիսի 24-ին մեր տղաները խաղալու են ֆինլանդական Տամպերեի տեխնոլոգիական համալսարանի թիմի հետ։

Համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերին մասնակցում է 45 եվրոպական երկրի մոտ 350 համալսարանի ավելի քան 5000 մարզիկ։ Մրցույթներն անցկացվում են 10 մարզաձևից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am