Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը եւ Չինաստանը աշխարհի առաջատարներն են iPhone-ի վաճառքների ցուցանիշով
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Apple ընկերության սմարթֆոններն ամենից շատ վաճառվում են Ռուսաստանում, Բրազիլիայում, Հնդկաստանում եւ Չինաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է կորպորացիայի ղեկավար Թիմ Քուկը: Նրա խոսքով՝ ընկերությունը 2014 թվականի երրորդ ֆինանսական եռամսյակում ամբողջ աշխարհում վաճառել Է 35,2 մլն iPhone, ինչը 12,7 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում:
«Մենք չափազանց գոհ ենք արդյունքներից»,-ասել Է Քուկը եւ հավելել, որ այժմ առաջատար շուկաներն են՝ Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը եւ Չինաստանը:
«Անհավանական արդյունք ունենք այդ երկրներում,-նշել Է նա:-Այդ երկրներում վաճառքներն աճել են 55 տոկոսով»:
Դրա հետ մեկտեղ, ընկերության՝ հուլիսի 22-ին հրապարակված հաշվետվության համաձայն, iPad պլանշետային համակարգիչների վաճառքները նվազել են 9 տոկոսով: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վաճառված սարքերի թիվը կազմել Է 13,2 միլիոն: Կորպորացիայի զուտ շահույթն աճել Է 11 տոկսով՝ հասնելով 7,7 մլրդ դոլարի: Հաշվետու ժամանակաշրջանում ընկերության հասույթը կազմել Է 37,4 մլրդ դոլար՝ կրճատվելով գրեթե 6 տոկոսով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: