Կործանված Boeing-ի «սեւ արկղերը» կվերծանեն Մեծ Բրիտանիայում

Armenpress 16:13, 22 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում աղետի ենթարկված մալայզիական ինքնաթիռի «սեւ արկղերը» կվերծանեն Մեծ Բրիտանիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Ուկրաինայի կառավարության կայքում:

Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության իշխանություններն Ուկրաինայում կործանված  Boeing-ի երկու ինքնագրիչները հանձնել են Մալայզիայից ժամանած փորձագետներին պայմանով, որ դրանք ուսումնասիրելու հնարավորություն տրվի Քաղաքացիական ավացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ներկայացուցիչներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am