Իրաքում ոչնչացվել է հերթական ադրբեջանցի մոջահեդը

Armenpress 13:42, 22 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում կառավարական ուժերի ոչնչացրել են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում կռվող հերթական Ադրբեջանի քաղաքացի մոջահեդին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, հայտնել են ԻԼԻՊ-ի ադրբեջանցի անդամները:

Ինչպես նշվում է, ԻԼԻՊ-ի մարտիկների եւ կառավարական ուժերի միջեւ Սեմմար քաղաքի համար մղվող մարտում սպանվել է Սումգայիթի ադրբեջանցի բնակիչ Էմինը, ով հայտնի է Աբու-Աբդուլլա մականունով:

Սիրիայում եւ Իրաքում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն անցնում է հարյուրից: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների` Թուրքիայով Սիրիա եւ Իրաք անցնելու փաստը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում եւ Իրաքում մոջահեդների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին ԻԼԻՊ-ի կազմում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին Սիրիայում եւ Իրաքում ջիհադի (պատերազմ հանուն հավատի) կոչ էին արել:

Իրաքի հյուսիային շրջաններում «Իսլամական պետություն» հռչակած ԻԼԻՊ-ի ղեկավարները հայտարարել են, որ իրենց հաջորդ թիրախը կլինեն Թուրքիան եւ Ադրբեջանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am