Facebook-ը ներկայացրել Է «Պահպանել» կոճակը հետաձգված ընթերցանության կամ նյութերին ծանոթանալու համար

Armenpress 13:35, 22 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Facebook սոցիալական ցանցը ներկայացրել Է «Պահպանել» (Save) կոճակը հետաձգված ընթերցանության, նորություններին եւ տեսանյութերին ծանոթանելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

«Ամեն օր մարդիկ զանազան հետաքրքրական բաներ են գտնում ցանցի Էջերում, բայց միշտ չԷ, որ բավականաչափ ժամանակ են ունենում դրանց ուսումնասիրման համար,- ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:- Այժմ դուք կարող եք պահպանել այն ամենն, ինչ գտել եք Facebook-ի տարածություններում, հետագայում ծանոթանալու համար, երբ ավելի շատ ժամանակ լինի»:  

Կոճակը կաշխատի բոլոր կրիչների վրա, ներառյալ այն սարքերը, որոնք աշխատում են Android եւ iOS շարժական պլատֆորմներով: «Դուք կարող եք պահպանել Համացանցի Էջերի դուր եկած հղումները, ֆիլմերը, շոուները եւ երաժշտությունը»,-նշել են ընկերությունում: Ինչպես հավաստիացրել են սոցցանցի   ներկայացուցիչները, նոր գործառույթը մի քանի օր հետո մատչելի կլինի բոլոր օգտատերերի համար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am