Ebay աճուրդում է հայտնվել Մարտիրոս Սարյանի «Աշտարակ» կտավը

Armenpress 13:37, 19 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ebay օնլայն վաճառքի տիրույթում աճուրդի է հանվել Մարտիրոս Սարյանի «Աշտարակ» կտավը, որը նկարիչը ստեղծել է 1948թ.: «Աշտարակի» նախնական գինը 1,2 հազար դոլար է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, աճուրդի վերջին օրը հայտարարված է 2014թ. հուլիսի 21-ը: Կայքը տեղեկություն չի տրամադրում կտավի սեփականատիրոջ մասին, սակայն հայտնի է, որ վերջինս բնակվում է ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում: Համաձայն կայքի, կտավը բնօրինակ է` նկարչի ստորագրությամբ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am