ԼՂՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի որոշ անդամների գերեվարվելու ապացույցներ

Armenpress 21:15, 10 Հուլիս, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի որոշ անդամների գերեվարվելու ապացույցներ:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրության մեջ նշվում է. «Քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի և խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ, որոնք վկայում են խմբի և մասնավորապես գերեվարված զինծառայողների մեկի՝ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի (ծնված 1968թ., գրանցված Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում) իրական մտադրությունների մասին»: 

ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի:

Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am