Վրաստանի խորհրդարանի նախագահը Ադրբեջանում է

Armenpress 10:55, 7 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին հուլիսի 6-ին ժամանել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ուսուպաշվիլին Բաքվում լրագրողներին հայտարարել է, որ Ադրբեջան կատարած այցի նպատակը երկու երկրների օրենսդրական մարմինների միջեւ տարբեր բնագավառներում, այդ թվում` տնտեսական եւ իրավական ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելն է:

Ենթադրվում է, որ այցի ընթացքում Վրաստանի խորհրդարանի նախագահը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնյաների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am