Դաշնության խորհուրդը վավերացրել Է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիրը
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաշնության խորհուրդը հունիսի 25-ին վավերացրել Է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Փաստաթուղթն ստորագրվել Է Երեւանում 2013 թվականի հունիսի 25-ին: Այն սահմանում Է ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումների կարգը:
«Պայմանագրի համաձայն՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներն իրականացվելու են կողմերի լիազոր կազմակերպությունների կողմից կնքված պարտավորագրերով, առանց ներկրման/արտահանման թույլատրագրեր տալու», ասված Է պայմանագրին կից փաստաթղթերում:
Ենթադրվում Է, որ վավերացումից հետո պայմանագրի իրացման համապատասխան մեխանիզմը սահմանված կարգով կորոշվի ՌԴ-ի նախագահի կողմից, ինչը թույլ կտա կարգավորել գործադիր իշխանության համերկրային մարմինների գործակցությունը ցանկերի ձեւավորման, դրանց համաձայնեցման, հաստատման, մատակարարումների վերաբերյալ պարտավորագրերի կնքման, դրանց գրանցման եւ իրացման նկատմամբ վերահսկողության փուլերում: