Արմեն Աշոտյանը կգլխավորի Հայաստանի պատվիրակությունը Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությանը

Armenpress 16:16, 6 Հունիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄՆՊՐԵՍ: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կգլխավորի Հայաստանի պատվիրակությունը Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի Twiterr-ի միկրոբլոգից:

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 7-ին: Մեկնարկը կտրվի առավոտյան ժամը 10-ին եւ կհեռարձակվի Ուկրաինայի հանրային հեռուստաընկերությամբ: Երդմնակալությանը իրենց ներկայությունը հաստատել են շուրջ 20 պետությունների ղեկավարներ: Հունիսի 7-ին Ուկրաինայում կլինեն նաեւ Լատվիայի նախագահ Դալյա Գրիբուսկայտեն. Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, նաեւ Գերմանիայի, Շվեյցարիայի, Մոլդովայի ղեկավարները: ԱՄՆ-ից Պորոշենկոյի երդմնակալությանը կմասնակցնի փոխնախագահ Ջո Բայդենը: Բայդենը Ուկրաինայում կքննարկի նաեւ ուկրաինական ճգնաժամն ու ԱՄՆ-ի աջակցությունը հակամարտության կարգավորմանը:

Համաձայն ուկրաինական լրատվամիջոցների, երդմնակալության արարողությանը կհաջորդի երկու տեսակի ընդունելություն` արտասահմանցի հյուրերի եւ Ուկրաինայի էլիտայի համար:

Մայիսի 25-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ 54.7 տոկոսով շոկոլադե արքա, «Ռոշեն» ընկերության սեփականատեր Պյոտր Պորոշենկոն ընտրվեց Ուկրաինայի նախագահ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am