Հայաստանը հաջողությամբ զուգակցում Է ինտեգրացման եվրոպական եւ եվրասիական վեկտորը. Լեոնիդ Սլուցկի

Armenpress 16:55, 30 Մայիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այն երկրի լավ օրինակն Է, որը միաժամանակ զուգակցում Է ինտեգրացման թե՛ եվրոպական եւ թե՛ եվրասիական վեկտորը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի Պետդումայի Անկախ Պետությունների Համագործակցության, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

«Ղրղզստանը եւ Հայաստանն արդեն միանգամայն կոնկրետ կերպով հայտարարել են, որ մի քանի ամիս հետո կցանկանային միանալ Եվրասիական ծրագրին»,- ասել Է նա՝ մայիսի 30-ին ելույթ ունենալով «Ռուսաստանն այսօր» լատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում:  

Միեւնույն ժամանակ, Սլուցկու խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանն Աբխազիայի կամ Հարավային Օսիայի անդամակցման մասին խոսելն առայժմ վաղաժամ Է: «Եվրասիական միությանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինտեգրացումն, առաջին հերթին, պետք Է լինի բուն բնակչության կամքը: Մենք պետք Է հասկանանք, որ Եվրասիական տնտեսական միությունը լուրջ տնտեսական միավորում Է, որին ինտեգրվելու համար անհրաժեշտ Է ունենալ բավականաչափ զարգացած տնտեսություն»,- ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am