S&P-ն Ռուսաստանի վարկանիշը BBB-ից իջեցրել Է մինչեւ BBB-` «բացասական» կանխատեսմամբ

Armenpress 11:03, 25 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: S&P միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի սուվերեն վարկային ռեյտինգի իջեցումը BBB-ից մինչեւ BBB- բացատրել Է 2014 թվականի առաջին եռամսյակում երկրից կապիտալի արտահոսով եւ արտաքին ֆինանսական շուկաներում ֆինանսավորման ներգրավման հնարավորությունների կրճատմամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:   

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բարդ աշխարհաքաղաքական իրադրությունը կարող Է հանգեցնել Ռուսաստանի տնտեսությունից ինչպես արտասահմանյան, այնպես Էլ տեղային կապիտալի լրացուցիչ Էական արտահոսի՝ խարխլելով աճի առանց այդ Էլ թուլ հեռանկարները»,- նշել Է S&P-ն, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am