Պլատինին կասկածում Է, թե «ՊՍԺ»-ն օրինական Է աշխատում

Armenpress 10:46, 25 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ֆուտբոլի միությունների ասոցիացիայի/ՈւԵՖԱ/ նախագահ Միշել Պլատինին կասկած Է հայտնել, որ փարիզյան «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլի ակումբը ֆինանսական առումով ազնիվ Է աշխատում:

Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: 

«Պարի Սեն Ժերմենը» ինովացիոն պայմանագիր Է կնքել Քաթարի տուրիզմի նախարարության հետ, եւ մենք չենք կարող ասել, թե այն համապատասխանում Է մեր ֆինանսական չափանիշներին, իսկ շատերը կարող են կարծիք հայտնել, որ չի համապատասխանում»,- ասել Է Պլատինին:

Նա հայտարարել Է, որ զրուցել Է ակումբի նախագահի հետ, եւ վերջինս տեղեկացրել Է, որ մտադիր Է ակումբում ներդրումներ կատարել «ՊՍԺ»-ի եկամուտները ավելացնելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am