Թբիլիսիում թուրքական դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել

Armenpress 18:43, 24 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույց է կայացել: Ակցիայի հարյուրավոր մասնակիցները թուրքական պետությունից պահանջել են ճանաչել իր կատարած հանցագործությունը՝ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանի հայ համայնքից, 1915-23թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման պահանջով ցույցին են միացել Թբիլիսիում գործող բոլոր խոշոր հայկական հասարակական կազմակերպությունները: Ցույցի մասնակիցներն արտահայտել են իրենց բողոքը Թուրքիայի ցեղասպան քաղաքականության դեմ և կոչ են արել  հատուցել իրականացրած հանցագործության համար: Ակցիայի մասնակիցները հերթական անգամ հաստատել են հայ ժողովրդի համար արդարադատության վերականգնման համար պայքարի հաստատակամությունը, ինչպես նաև կոչ են արել Վրաստանի իշխանություններին հարգել երկրի ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքները և սկսել 1915-23թթ.-ի Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման գործընթացը:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am