Երևանի որոշ վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի

Armenpress 13:30, 24 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ապրիլի 25-ին` ժամը 10.00-ից մինչև ապրիլի 26-ը ժամը 10.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Ավան, Նորք-Մարաշ վարչական շրջանների, Նոր Նորք վարչական շրջանի` 1, 2, 3, 6, 7, 9 զանգվածների և Էրեբունի վարչական շրջանի` Մուշավանի 7-10, Դավիթ Բեկ, Սարի Թաղի 2-28 փողոցների, Վարդաշենի հանրակացարանների ու հարակից տարածքների: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am