Հայ ժողովուրդը բարոյախոսություն չի սպասում Թուրքիայից, այլ՝ Հայոց ցեղասպանության ճանաչում. Արամ Ա-ի պատասխանը Էրդողանին
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ի պատասխան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 24-ին` Հացող ցեղասպանության տարելիցին, ընդառաջ արած հայտարարությանը, կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը: «Կարդացի ապրիլի 24-ի առիթով Թուրքիայի վարչապետի «պատգամը»՝ հայությանն ուղղված։ Պատմական դեպքերի չարափոխելով չի կարող հաղթել պատմության անհերքելի ճշմարտությանը։ Ինչ տեղի ունեցավ 1915թվականին Թուրքիայում, պատերազմի հետևանքով տեղի ունեցած դեպքեր չէին, պարո՛ն վարչապետ, այլ Ցեղասպանություն էր հայ ժողովրդի նկատմամբ՝ իրավական և քաղաքական հասկացողությամբ։ Ցեղասպանությունը կազմակերպվել և իրագործվել է նախահայրերի՛դ, Թալեաթ Փաշաների և էնվերների կողմից։ Հետևաբար, հայ ժողովուրդը ցավակցություն և բարոյախոսություն չի սպասում Թուրքիայից, այլ՝ Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Վեհափառը:
Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր հայտարարության մեջ նշում է, թե նախորդ դարասկզբին,Օսմանյան կայսրության վերջին տարիները «անհերքելի դժվար ժամանակաշրջան էին կայսրության միլիոնավոր քաղաքացիների համար` լինի թուրք, քուրդ, արաբ, հայ կամ այլ ազգության»: Նրա կարծիքով` հասկանալու համար այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր ցավերը, պետք չէ դրանք դիտել «կրոնական եւ ցեղային արմատի պրիզմայով», քանի որ, ինչպես, ըստ նրա` ժողովուրդն է ասում` «կրակն ընկած տեղն է վառում»: Էրդողանըմարդկության պարտքն է համարում «ինչպես Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների, այնպես էլ հայերի` այդշրջանում ունեցած ցավերն այսօր էլ հիշելը, հասկանալն ու կիսելը», որը, նրա խոսքով` «բազմակարծության,ժողովրդավարական մշակույթի եւ արդիության պահանջն է»: «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները բոլորիս ընդհանուր ցավն է:Այդ ցավալի պատմությանը արդարացի հիշողության հեռանկարով նայելը մարդկային եւ գիտականպատասխանատվություն է», -նշել է նա:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան