Արթուր Սարկիսովը կցանականար ապրել Նյու Յորքում և թռչելու ունակություն ունենալ
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի ֆուտբոլիստ Արթուր Սարկիոսվը խոասել է իր սիրելի զբաղմունքի մասին և ասել, թե ինչն է գնահատում ընկերների մեջ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Սարկսովի հետ անցկացված բլից հարց ու պատաստանը, որը տեղադրված է ակումբի պաշտոնական կայքում:
-Ո՞ր որակներն եք ավելի շատ գնահատում տղամարդկանց և կանանց մեջ:
-Տղամարդկանց մեջ` քաջությունը և նպատակասլացությունը, իսկ կանայք պետք է լինեն իմաստուն, խելացի և հավատարիմ:
-Ի՞նչն եք ավելի շատ գնահատում ընկերների մեջ:
-Հավատարմությունը:
-Ո՞րն է Ձեր սիրելի զբաղմունքը:
-Բացի ֆուտբոլից, սիրում եմ ժամանակ անցկացնել համակարգչի առաջ, խաղալ տղայիս հետ և ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ:
-Ո՞րն է Ձեր բնավորության գլխավոր գիծը:
-Նպատակասլացությունը:
-Իսկ ո՞րն է Ձեր գլխավոր թերությունը:
-Ալարկոտությունը:
-Որտե՞ղ կցանկանայիք ապրել, բացի Ռուսաստանից:
-ԱՄՆ-ում: Մի հարցրեք, թե ինչու: Կարելի է միյան տեսնել Նյու-Յորքը, և ամեն ինչ պարզ կլինի: Դա լավագույն քաղաքն է, որ ես տեսել եմ:
-Ովքե՞ր են Ձեր համար հերոսներ:
-Իմ ծնողները:
-Ինչպիսի՞ ունակություն կցանկանայիք ունենալ:
-Թռչելու (ժպտում է):