Կալիֆորնիայի Նահանգային ժողովը և Սենատը ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը

Armenpress 17:49, 23 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայի Նահանգային ժողովը և Սենատը ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը` Հայոց ցեղասպանությունը ճանաչման մասին առանձին բանաձևեր ընդունելով ապրիլին 7-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ամերիկյան Turlock Journal պարբերականը: «99 տարի առաջ 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ կոտորվեցին Օսմանյան կայսրության ձեռքերով: Կալիֆորնիային բախտ է վիճակվել տուն դառնալու հայկական ծագում ունեցող շատ մարդկանց համար, նորանցից է նախկին նահանգապետ Գևորգ Դուքմեջյանը: Իրականում, Ֆրեզնո քաղաքում` իմ ընտրական շրջանում է գտնվում ամբողջ Միացյալ Նահանգների ամենամեծ հայկական համայնքը: Հայերի հանդեպ իրականացված ցեղասպանությունն ամեն օր հիշվում և վերակենդադանում է իմ ընտրողների կողմից: Նրանք սգում են սպանվածների և մինչ օրս ճնշվածներին համար… որպես ազգ` մենք պետք է հիշենք, որ այն, ինչ սխալ էր 99 տարի առաջ, սխալ է նաև այսօր»,- Սենատի դահլիճում կազմակերպված ոգեկոչման արարողությանը նշել է սենատոր Թոմ Բերիհիլը:

Ամերիկացի օրենսդիրների հետ արարողությանը մասնակցել են նաև հայկական եկեղեցու հոգևորականությունը, հայ համայնքի անդամները:  

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am