«Բարսելոնա»-ն ամռան ընթացքում կկարողանա ֆուտբոլիստներ ձեռք բերել

Armenpress 14:55, 23 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա»-ն այսուհետ կարող է տրանսֆերներ կատարել. ՖԻՖԱ-ն վերացրել է ակումբի առջև դրված արգելքը:

«Կապտանռնագույններ»-ն արդեն ամռան տրանսֆերի շրջանում ֆուտբոլիստներ ձեռք բերելու հնարավորություն կստանան: Մինչև բողոքարկման գործընթացի վերջնական որոշումն ստանալը, իսպանական ակումբը հնարավորթյուն կունենա տրանսֆերի շրջանում «գնումներ» կատարել: Ամառային տրանսֆերի պատուհանը բացվում է հունիսի 1-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Կատալոնական «Բարսելոնա»-ն ՖԻՖԱ-ի կողմից   տուգանվել էր անչափահաս ֆուտբոլիստների գրանցման կանոնակարգի խախտման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am