Դամասկոսի հայկական եկեղեցիներում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի առիթով պատարագ կմատուցվի
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 99- րդ տարելիցի առիթով Դամասկոսի հայ առաքելական Ս. Սարգիս եկեղեցում պատարագ կմատուցվի և հոգեհանգստյան արարողություն կկատարվի: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու» ֆեյսբուքյան էջից: Արարողությունը կսկսվի Սիրիայի ժամանակով առավոտյան 10-ից: Դամասկոսի հայոց առաջնորդարանը տեղեկացնում է, որ Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագն ուղիղ եթերով կհեռարձակվի Սիրիայի պետական արբանյակային հեռուստատեսությամբ:
Դամասկոսի Հայ Կաթողիկե եկեղեցում նույնպես ապրիլի 24-ին Սուրբ պատարագ և հոգեհանգստի արարողություն կկատարվի: Արարողությունը տեղի կունենա երեկոյան ժամը 6-ին:
Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանվում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան