Մինչեւ 2020 թվականը Վրաստանի զարգացման ռազմավարությունը դրվելու Է համաժողովրդական քննարկման

Armenpress 14:32, 23 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման «Վրաստան-2020» ռազմավարությունը կհաստատի համաժողովրդական քննարկումից հետո: Ինչպես ապրիլի 23-ին հաղորդել Է Վրաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, այդ որոշումն ընդունվել Է երկրի Տնտեսական խորհրդի՝ ռազմավարության քննարկմանը նվիրված նիստի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Տնտեսական խորհրդի նիստին մասնակցել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նիստի ընթացքում քննարկվել են երկրի տնտեսական աճի նախադրյալները, ինչպես նաեւ Վրաստանի տնտեսության աճին խոչընդոտող գործոնները:

Նիստում ընդգծվել Է, որ երկրում իրականացվող  քաղաքականությունը պետք Է հենվի տնտեսական ազատության եւ սափականության իրավունքի պաշտպանության վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am