Հայ բասկետբոլիստուհիները առաջին պարտությունը կրեցին Կազանի մրցաշարում

Armenpress 14:14, 23 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կազանում ընթացող ԱՊՀ երկրների դպրոցական 2-րդ խաղերում կայացան բասկետբոլի մրցաշարի 3-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի աղջիկների պատանեկան հավաքականը խաղաց մրցաշարի ուժեղագույն ընտրանու՝ Ռուսաստանի հավաքականի հետ: Հայ մարզուհիները զիջեցին 54:65 հաշվով: Հիշեցնենք, որ առաջին երկու հանդիպումներում Հայաստանը հաղթանակներ էր տոնել՝ պարտության մատնելով Մոլդովայի եւ Թաթարստանի հավաքականներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Թաթարստանի մայրաքաղաքում անցկացվում է ԱՊՀ երկրների դպրոցականների մարզական 2-րդ փառատոնը, որի մասնակիցների թիվը հասնում է 1500-ի: Հայաստանի ընտրանին ելույթ է ունենալու Լիանա Բաղդասարյանի եւ Վերոնիկա Մանուկյանի գլխավորությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am