Led Zeppelin-ը երկու նոր ձայնագրություն Է թողարկում

Armenpress 14:05, 23 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Led Zeppelin լեգենդար ռոք խումբը, որը 1980 թվականին դադարեցրել Է իր գործունեությունը, հայտարարել Է մինչ այժմ չհրատարակված երկու նոր տրեկների թողարկման մասին:

Առաջինը՝ "Keys to the Highway" դասական բլյուզը, ձայնագրվել Է 1970 թվականին, երկրորդը՝ նրանց հանրաճանաչ "Whole Lotta Love" հիթի վաղ տարբերակներից մեկն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հԷում անելով BBC-ին:

Երկու տրեկներն Էլ կներառվեն Led Zeppelin-ի առաջին երեք ալբոմների վերահրատարակությունների ժողովածուում, որը կուղեկցվի երգերի այլընտրանքային տարբերակների մի քանի սկավառակներով, 1969-ից մինչեւ 1970 թվականն ընկած ժամանակաշրջանում խմբի կենդանի կատարումների ձայնագրություններով եւ փորձերի հատվածներով:

Ռելիզը նախատեսված Է այս տարվա հունիսին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am