Առնվազն 30 մարդ Է զոհվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մարդատար գնացքի վթարի հետեւանքով

Armenpress 11:27, 23 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 30 մարդ Է զոհվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մարդատար գնացքի վթարի հետեւանքով, եւս 55-ը տուժել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին հաղորդել Է BNO News հրատարակությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Գնացքը նախօրյակին ռելսերից դուրս Է ընկել երկրի Կատանգա հարավարեւելյան նահանգի Կամինա քաղաքից ոչ հեռու: Զոհերի թիվը կարող Է աճել, քանի որ գնացքի ավերակների տակ, հնարավոր Է՝ մարդիկ են գտնվում:

Գնացքի խորտակման պատճառը հայտնի չԷ, կատարվում Է հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստտին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am