Դերենիկ Գաբրիելյանը Սանկտ Պետերբուրգում պարգեւատրվեց մեդալով

Armenpress 21:52, 22 Ապրիլ, 2014

          ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի խորհրդի նախագահ Դերենիկ Գաբրիելյանը սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի ոլորտում ունեցած ներդրման համար պարգեւատրվել Է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական խորհրդի մեդալով:

          Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական խորհրդի նախագահ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այս պարգեւը հանձնել Է Գաբրիելյանին Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական խորհրդի  40-րդ նիստի աշխատանքի ընթացքում:

           Գաբրիելյանը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող Է, նա արժանացել Է Հայաստանի եւ արտասահմանյան երկրների բազմաթիվ շքանշանների եւ մեդալների: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am