Հայաստանի 7 ծանրորդուհիներ դուրս կգան Լեհաստանի մրցահարթակ

Armenpress 21:48, 22 Ապրիլ, 2014

          ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 7 ծանրորդուհիներ  կմասնակցեն ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 3-ը Լեհաստանում կայանալիք  աղջիկների Եվրոպայի  ծանրամարտի առաջնությանը:

          Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 53կգ քաշային կարգում հանդես կգա Հերմինե Եղիազարյանը, 63կգ քաշային կարգում՝ Սոնա Պողոսյանը եւ Ռոզալիա Ավետիսյանը, 69կգ քաշային կարգում՝ Հռիփսիմե Պողոսյանը եւ Աղունիկ Հակոբյանը, իսկ 69կգճից ավելի քաշային կարգում՝ Լիանա Աղաբեկյանը եւ Արփինե Դալալյանը:

        Հայաստանի մարզուհիները արդեն անցկացրին մեկ նախապատարաստական հավաք Ծաղկաձորում, իսկ այժմ մարզվում են Աբովյանում: Մեր թիմը Լեհաստան կմեկնի ապրիլի 27-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am