Թուրքիայի ուշուիստները հրաժարվել են մասնակցել երեւանյան մրցաշարին

Armenpress 20:08, 22 Ապրիլ, 2014

         ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մարզիկները չեն մասնակցի ապրիլի 26-27-ը Երեւանում կայանալիք, Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ուշուի ավանդական միջազգային մրցաշարին:

          Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը:

          Նա նշեց, որ Թուրքիայի ուշուի ակումբներից մեկը մինչ այդ ցանկություն Էր հայտնել մասնակցել այս մրցաշարին, բայց չհաստատեց իր մասնակցությունը:

          Մրցաշարին կմասնակցեն 6 երկրների՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Իրանի, Թուրքմենստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի մարզիկները: Նախատեսվում Է 160-ից ավելի մարզիկի մասնակցությունը:

          Մրցաշարին չեն մասնակցի նաեւ մինչ այդ նման ցանկություն հայտնած Վրաստանի մարզիկները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am