Վլադիմիր Կլիչկոն ցանկանում Է մնալ բռնցքամարտում

Armenpress 11:37, 22 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ,  22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինացի անվանի բռնցքամարտիկ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի 3 ֆեդերացիաների՝ WBA, WBC,IBF-ի վարկածով գերծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հայտարարել Է, որ մտադիր Է գերազանցել լեգենդար ամերիկացի Ջո Լուիսի ռեկորդը պրոֆեսիոնալ բռնցքամարտում:   

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով գերմանական մարզական հանդեսները, Լուիսը 12 տարի պահպանել Է գերծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, եւ Կլիչկոն ցանկանում Է բարելավել այս արդյունքը:

Ուկրաինացի մարզիկն այս մասին հայտարարել Է ավստրալացի Ալեքս Լեապայի հետ գերմանական Օբերհաուզեն քաղաքում ապրիլի 26-ին կայանալիք իր մրցամարտի նախաշեմին:

«Ես երկար ժամանակ սպորտում եմ, բայց դեռ չեմ կշտացել բռնցքամարտից, կարծում եմ, լավ մարզավիճակը եւ ճիշտ ընտրած տակտիկան թույլ կտան ինձ շարունակել մնալ բռնցքամատում»,-ասել Է Կլիչկոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am