Ադրբեջանի պաշտպանության նախարարը կայցելի Թուրքիա

Armenpress 17:41, 21 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ապրիլի 23-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն` Թուրքիայում Հասանովը կմասնակցի Չանաքքալեի (Դարդանելի) ճակատամարտի 99-րդ ամյակին նվիրված արարողությանը: Այցելությունը կեզրափակվի ապրիլի 25-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am