Հրաձիգները խաղարկեցին Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարի պարգեւները

Armenpress 12:28, 21 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բոլոր առաջատար մարզիկները մասնակցեցին Երեւանում ապրիլի 18-20-ն անցկացված լեգենդար մարզուհի, հրաձգության սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոնուհի Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մրցաշարում խաղարկվեցին օդամղիչ ատրճանակ եւ օդամղիչ հրացան մրցաձեւերի պարգեւները:

Օդամղիչ ատրճանակ 10 մետր մրցատարածք, 60 կրակող մրցաձեւում տղաների մրցաշարում լավագույնն Էր Զավեն Իգիթյանը, ով վաստակեց 196,3 միավոր, իսկ աղջիկների մրցումներում 189,2 միավոր արդյունքով առաջին տեղը զբաղեցրեց Գալինա Կարապետյանը:

Վազող թիրախ 10 մ, 2 անգամ 20 կրակոց մրցաձեւում տղաների եւ աղջիկների մրցումներում հաղթեցին համապատասխանաբար Արթուր Պետրոսյանը՝ 359 եւ Լիլիթ Մկրտչյանը՝ 359 միավոր:

Օդամղիչ հրացան 10մ 60 կրակոց մրցաձեւում տղաների մրցաշարում լավագույնն Էր Հրաչ Բաբայանը՝ 617,5, իսկ աղջիկների մրցումներում՝ Մարիամ Միքայելյանը, որը ցույց տվեց 413,5 միավոր արդյունքը:

Մրցաշարին ներկա Էին եւ պարգեւատրմանը մասնակցեցին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Ծառուկյանը հատուկ գավաթ հանձնեց մրցաշարի հաղթողներից մեկին, 2014 թվականի Նանջինի պատանեկան օլիմպիական խաղերի մասնակից Հրաչյա Բաբայանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am