Բաշար ալ Ասադը շնորհավորել է Սիրիայի քրիստոնյաների Սուրբ Հարության տոնը

Armenpress 20:46, 20 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն այցելել է վերջերս ամբողջովին զինյալներից ազատագրված եւ սիրիական բանակի վերահսկողության տակ առնված քրիստոնեական Մաալուլա քաղաքը և պաշտոնապես շնորհավորել Սիրիայի քրիստոնյաների Սուրբ Հարության տոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից, նախագահ Ասադը մաղթել է, որ սերն ու խաղաղությունը նորից թևածեն Սիրիայում: «Ծայրահեղ ահաբեկիչներից ոչ ոք չի կարող ջնջել Սիրիայի մարդկային ու մշակութային քաղաքակրթության պատմությունը»,-ասել է Ասադը և, այցելելով Սուրբ Սարգիս, Մար Թագլա և այլ մատուռներ, ականատեսը եղել ահաբեկիչների գործած սրբապղծություններին:

Ապրիլի 20-ին քրիստոնյա աշխարհը նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am