«Միցուբիշի Պաջեռո»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Armenpress 18:10, 19 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 18-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ձորափ-Տեղեր գյուղերի ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Երևան քաղաքի թիվ 2 բուժմիավորում:

Կատարվում է քննություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am