Յուլիա Տիմոշենկոն առաջարկել է Դոնեցկում կլոր սեղան կազմակերպել ցուցարարների մասնակցությամբ

Armenpress 12:30, 19 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն առաջարկել է հաջորդ շաբաթվա ընթացքում Դոնեցկում  կլոր սեղանի շուրջ քննարկում անցկացնել ցուցարարների, այլ շրջանների ղեկավարների և բոլոր քաղաքական խմբակցությունների մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Տիմոշենկոն, ով ուրբաթ եղել է Դոնեցկում, հայտարարել է, որ բանակցություններ է վարել ցուցարարների հետ և կարող է վստահեցնել, որ հնարավոր է փոխզիջման հասնել: «Ես նաև առաջարկել եմ Դոնեցկում հաջորդ շաբաթվա ընթացքում մեծ կլոր սեղան կազմակերպել, որին ներկա կլինի գրեթե ողջ Ուկրաինան»,- հայտարարել է Տիմոշենկոն:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am