Յուլյա Տիմոշենկոն ռազմական օգնություն Է խնդրել ԱՄՆ-ի Կոնգրեսից

Armenpress 17:45, 18 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն դիմել Է ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ խնդրելով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հաղորդագրությունը տարածել Է կուսակցության մամուլի ծառայությունը:

«Դիմում եմ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին՝ խնդրելով բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկել Ուկրաինային աջակցելու, նրա ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,-պնդում Է Տիմոշենկոն:

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդի վարկածով՝ «Ուկրաինային հարկավոր Է համակողմանի օգնություն, այդ թվում՝ ռազմատեխնիկական, որը պետք Է ներառի հակաօդային եւ հակատանկային միջոցներ եւ օգնությունը զինվորական անձնակազմի ուսուցմանը»:

Բացի այդ, Տիմոշենկոն Ժնեւում Ուկրաինայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների քառակողմ հանդիպման հանրագումարային փաստաթուղթը համարում Է «ճիշտ ուղղությամբ արված առաջին քայլը», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am