Բակո Սահակյանն ու բարերար Նիկոլայ Սարկիսովն այցելել են Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցի շինհրապարակ

Armenpress 16:12, 18 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 18-ին բարերար Նիկոլայ Սարկիսովի հետ այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Նիկոլայ Սարկիսովին` նման կարեւոր նախաձեռնությունը ֆինանսավորելու համար: Նախագահն ընդգծել է, որ կրթության եւ գիտության ոլորտը հանդիսանում է մեր պետության զարգացման առաջնային ուղղություններից մեկը եւ այս համատեքստում կարեւորել միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական հաստատությունների առկայությունը:

Նախագահին ուղեկցել են կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am