ԱՄՆ-ի գիտնականներին հաջողվել Է առաջին անգամ ցողունային բջիջներ պատճենաբուծել չափահաս մարդու հյուսվածքներից

Armenpress 14:00, 18 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ-ի գիտնականներն առաջին անգամ ցողունային բջիջներ են պատճենաբուծել չափահաս մարդկանց՝ 35 եւ 75 տարեկան տղամարդկանց հյուսվածքներից: Ըստ Time հանդեսի հաղորդագրության՝ «բազմամյա ապարդյուն փորձերից հետո» հաջողության են հասել Advanced Cell Technology ընկերության հետազոտողները՝ դոկտոր Ռոբերտ Լանզայի գլխավորությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

Հրապարակման համաձայն՝ նրանց մշակած նոր մեթոդը «կարող Է գիտնականներին թույլ տալ ստեղծել առողջ բջիջներ մարդկանց հիվանդ կամ վնասված բջիջների փոխարեն»:

Նախկինում մասնագետներին հաջողվում Էր միայն պատճենաբուծել ցողունային բջիջներ, որոնք վերցվում Էին սաղմերից կամ նորածիններից, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am