Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Ղրիմի թաթարների հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Էրդողանը կարեւորել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով չտուժեն Ղրիմի թաթարները: Բացի այդ, հեռախոսազրույցի ժամանակ խոսվել է նաև ռուս-թուրքական համագործակցության վերաբերյալ` մասնավորապես էներգետիկ ոլորտում:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ