Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի օրերը կարող են ընդգրկվել Սանկտ Պետերբուրգի հիաշատակի օրերի ցանկում

Armenpress 19:18, 17 Ապրիլ, 2014

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի Օրենսդիր ժողով է ներկայացվել երկու օրինագիծ, որոնք առաջարկում են Պետերբուրգի հիշատակի օրերի ցանկում ներառել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի հիշատակի օրերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալաությունը, «Տոների և հիշատակի օրերի» մասին օրենքում փոփոխություն մտցնելու առաջարկը ներկայացրել է պատգամավոր Վիտալի Միլոնովը:

«Քաղաքի խորհրդարանի օրակարգում փաստաթղթերի ընդգրկման հարցը կքննարկվի կքննարկվի ուրբաթ`ապրիլ 18-ին` խորհրդարանի օրենսդրության հարցերով զբաղվող հանձնաժողովի մոտակա նիստի ժամանակ», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ներկայացված օրինագիծերի հաստատման դեպքում 2015 թվականից սկսած հունվարի 27-ը` Հոլոքոստի հիշատակի օրը, և ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, պաշտոնապես ոգեկոչման օր կհռչակվեն Սանկտ Պետերբուրգում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am