Ալժիրում ընդդիմադիրները քվեատուփեր են այրել

Armenpress 18:49, 17 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալժիրում ապրիլի 17-ին ընթացող նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմադիրները այրել են տասնյակ քվեաթերթիկներով լի քվեատուփեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, ընդդիմադիր ուժերը քվեարկելու նպատակով մուտք են գործել ընտրատեղամասեր և այրել արդեն լցված քվեատուփերը:

Երկրի հյուսիսային Բերջաա մարզում այրվել է 19 քվեատուփ: Բուիրա մարզում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ, որի հետևանքով ավելի քան 30 ոստիկան տուժել է:

Ալժիրում ապրիլի 17-ի առավոտյան բացվել են բոլոր ընտրատեղամասերը, և քաղաքացիներն ընտրում են երկրի Նախագահին: Հաղթելու ամենահավանական թեկնածուն գործող նախագահ Աբդ ալ Ազիզի Բոթիֆլիկան է, ով Ալժիրը ղեկավարում է 1999թ.-ից, և հաղթելու դեպքում կստանա նախագահական 4-րդ մանդատը: Նրա մրցակից է համարվում 69-ամյա անկախ թեկնածու Ալի Բենֆլիսը: Մյուս թեկնածուներն են Լուիզա Հանունը, «Ալ Մուսթակբալ ճակատի» ներակայացուցիչ Աբդ ալ Ազիզ Բելայիդը, «Ալժիրի ազգային ճակատի» ղեկավար Մուսա Թուաթին և «Ահդ 54» կուսակցության ղեկավար Ալի Ֆաուզի Ռեբայինը:

Ալժիրում Նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am