ԼՂՀ ՊՆ-ում հյուրընկալել են «Զինվոր» ՀԿ համակարգող խորհրդի անդամներին

Armenpress 17:30, 17 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ապրիլի 16-ին ընդունել է «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցությունը համակարգող խորհրդի անդամներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, բանակի հրամանատարը, ողջունելով խորհրդի երկարամյա գործունեությունը, կարևորել է այն ինչպես անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարելավման, այնպես էլ հանրային ընկալման մեջ բանակի հանդեպ դրական վերաբերմունքի ձևավորման առումով:

Հասարակական խորհրդի անդամներն էլ կիսվել են իրենց տպավորություններով՝ նշելով զորամասերում նկատվող դրական զարգացումները և անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am