Հանրահայտ ֆրանսահայ սոմելյե Սերժ Ղուկասյանը Երևանում վարպետության դաս կանցկացնի

Armenpress 10:28, 17 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Gault Millau» հանդեսի վարկածով 2008 թվականի Ֆրանսիայի լավագույն սոմելյե Սերժ Ղուկասյանը ապրիլի 17-ին Երևանում վարպետության դաս կվարի: Աշխարհահռչակ  սոմելյեն  Հայաստանում է SOMMELIER Wine Gallery-ի հատուկ հրավերով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  «SPRING PR» ընկերության

հանրային կապերի պատասխանատու  Մարիամ Սաֆարյանը,   սոմելյեն  Հայաստան այցի շրջանակներում վարպետության դաս կանցկացնի գինու սիրահարների և մեդիայի ներկայացուցիչների համար:

Հանդիպման ընթացքում կներկայացվեն գինու և ուտեստների համադրման գաղտնիքները, հատուկ անդրադարձ կարվի «սև-տրյուֆել» սնկերին: Սերժ Ղուկասյանը անմիջական շփման և կարծիքների փոխանակման ջերմ մթնոլորտում կպատասխանի հյուրերի հարցերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am